ԱՄՆ-ն հաշվի կառնի Եվրոպայի կարծիքը ուկրաինական կարգավորման բանակցություններում, սակայն եվրոպացիները կարող են ֆիզիկապես ներկա չլինել այդ խորհրդակցություններին, շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։
«Մենք չենք ցանկանում այս գործընթացը վերածել լայն քննարկումների»,- ասել է նա Մյունխենի անվտանգության համաժողովի մասնակիցների հետ զրույցի ժամանակ։ Քելոգը եվրոպացիներին խորհուրդ է տվել ոչ թե բողոքել բանակցություններին ներկա չլինելու համար, այլ «կոնկրետ առաջարկներ ու գաղափարներ ներկայացնել, հատկապես պաշտպանական ծախսերի վերաբերյալ»։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ դեռ չի կարող ասել, թե ինչպես է տեսնում Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը՝ հիմնված հակամարտության կարգավորման արդյունքների վրա։ Հատուկ բանագնացը բացատրել է, որ ներկայումս զբաղված է բանակցային գործընթացին նախապատրաստվելու համար տեղեկություններ հավաքելով։