Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Թրամփ․ «Նա փախչում է՝ մեր վարչակազմի թողած ծրագրին հետևելու փոխարեն»

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը և Սպիտակ տան գործող վարչակազմին մեղադրել է իր ծրագրին չհետևելու մեջ: Այս մասին հայտնել է The Hill թերթը:

Թրամփի կարծիքով՝ նախկին վարչակազմի թողած ծրագրին հետևելու փոխարեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փախչում է Աֆղանստանից:

«Ծրագիր, որը պաշտպանում էր մեր անձնակազմին և ունեցվածքը, ինչպես նաև երաշխավորում էր, որ թալիբների մտքով նույնիսկ չէր անցնի գրավել մեր դեսպանատունը կամ հիմք տրամադրել ԱՄՆ-ի վրա նոր հարձակումների համար», ասել է Թրամփը:

ԱՄՆ 45-րդ նախագահը կարծում է, որ թալիբներն այլևս չեն վախենում և չեն հարգում Միացյալ Նահանգներին: «Ինչ ամոթ կլինի, երբ թալիբներն իրենց դրոշը բարձրացնեն Քաբուլում ԱՄՆ դեսպանատան վրա: Սա լիակատար ձախողում է թուլության, անկարողության և ռազմավարական ամբողջական անհետևողականության պատճառով», նշել է նա և հավելել, որ թալիբներն այժմ «վախ կամ հարգանք չունեն Ամերիկայի կամ նրա հզորության նկատմամբ»: