Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սպաները կանխել են Մոսկվայում ահաբեկչություն՝ բերման ենթարկելով մի ռուսաստանացու, ով պատրաստվում էր պայթուցիկ սարք գործարկել մարդաշատ վայրերում: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ Հասարակության հետ կապերի կենտրոնում:
ԱԴԾ սպաներն ահաբեկչի պահոցում հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ, իսկ օգտագործված հաղորդակցական սարքավորումներում գտել են պատրաստելու հրահանգներ և նամակագրություն Սիրիայում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների հետ: