Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հաստատել է ԱՄՆ-ում Անկարայի կողմից հայտարարված FETO ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի մահը։
«Հատուկ ծառայությունների մեր աղբյուրները հաստատում են այս տեղեկությունը»,- ասել է նա Անկարայում ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ բանակցություններից հետո։
Հաքան Ֆիդանը շեշտել է, որ պայքարը շարունակվելու է։
Herkul կայքը հայտնում է, որ 83 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում բնակվող մահմեդական հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը։
Գյուլենը ժամանակին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակիցն էր, բայց հետագայում մեղադրվեց 2016-ի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։