Եվրոմիությունը պետք է սահմանի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման ռազմավարություն, որը պետք է համատեղի երկխոսությունն ու պահանջը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ԵՄ գագաթաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում:
«Մենք պետք է Ռուսաստանի հետ հարաբերություններում սահմանենք ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարություն։ Դա պետք է համատեղի երկխոսությունն ու պահանջը», ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Մակրոնը շեշտել է, որ ԵՄ պատժամիջոցների քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ այլևս արդյունավետ չէ երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում:
«Ռուսաստանի դեմ երկարաժամկետ հարցերով պատժամիջոցների ավելացման քաղաքականությունն այլևս արդյունավետ չէ: Այդ պատճառով մենք հանձնարարել ենք հունիսին պատրաստել զեկույց, որը, իմ կարծիքով, պետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի ռազմավարությունը», շեշտել է նա: