Ճապոնիայի խոշորագույն ավիափոխադրող Japan Airlines-ը նախատեսում է թռչող մեքենաների կոմերցիոն օգտագործում սկսել մինչև 2025 թվականը: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Nikkei թերթը:
Առաջին փուլում նախատեսվում է գործարկել Միե պրեֆեկտուրայի օդանավակայանի և զբոսաշրջային վայրերի միջև ուղևորներին տեղափոխելու ծառայություն: Հրապարակման համաձայն, երկրում մեծությամբ երկրորդ ավիափոխադրող All Nippon Airways-ը նույնպես ուսումնասիրում է նման ծառայություն ստեղծելու հնարավորությունը մինչ 2025 թվականը:
Ճպոնիայում նման մեքենաների փորձարկումներն արդեն ընթացքի մեջ են, բայց կառավարության հստակ կանոնների բացակայությունը խոչընդոտում է դրանց զարգացմանը, չի գրավում խոշոր ներդրողներին: