Ֆուձիտայի Առողջության համալսարանի ճապոնացի գիտնականները հայտնել են, որ օզոնի ցածր կոնցենտրացիաները կարող են մասամբ չեզոքացնել SARS-CoV-2 վիրուսները:
Ըստ նրանց, գազանման օզոնը մեկ միլիոնի 0,05-ից 0,1 մասը կազմող խտությամբ (որը անվնաս է համարվում մարդկանց համար) կարող է սպանել վիրուսը: Սա պարզ է դարձել էքսպերիմենտի ընթացքում։ 10 ժամ ենթարկվելով ցածր կոնցենտրացիայի օզոնի, վիրուսի ակտիվությունը նվազել է ավելի քան 90%-ով:
«Նոր կորոնավիրուսի փոխանցումը հնարավոր է նվազեցնել ցածր պարունակությամբ օզոնի անդադար կիրառման միջոցով նույնիսկ այն միջավայրում, որտեղ մարդիկ ներկա են», ասել է առաջատար փորձագետ Տակայուկի Մուրատան:
Իրենք՝ համալսարանի աշխատակիցները, ընդունելության սենյակներում և իրենց հիվանդասենյակներում արդեն տեղադրել են նման գեներատորներ, տեղեկացնում է Reuters-ը: