Ճապոնիայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի հեռավոր Թորի կղզիների շրջանում՝ 420 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։