Հունական Կրետե կղզում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, մեկ տեղի բնակիչ զոհվել է, 9 մարդ տուժել է:
Ինը վիրավորներից յոթը թեթև քերծվածքներ են ստացել, երկուսը՝ կոտրվածքներ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ և տեղի բժշկական կենտրոններ: Հրշեջ ծառայության կենտրոնը նշել է, որ մի քանի գյուղում ավերածություններ կան:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 20 կմ հեռավորության վրա, հայտնում է Իզվեստիան։