Հունաստանի իշխանությունները հայտարարել են Թուրքիայի հետ սահմանին 40 կիլոմետրանոց պատնեշի շինարարության ավարտի մասին`Թուրքիայից դեպի Եվրոպա փախստականների հոսքի հնարավոր աճը զսպելու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը հայտարարել է, որ երկիրը միջոցներ է ձեռնարկել 2015 թվականի սցենարի կրկնությունը կանխելու համար, երբ Եվրոպան բախվեց միգրացիոն խիստ ճգնաժամի, որը պայմանավորված էր Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում իրավիճակի սրմամբ:
«Մենք չենք կարող ձեռքերը ծալած սպասել հնարավոր հետևանքներին: Մեր սահմանները մնալու են անվտանգ և անկոտրում», ասել է նախարարը: