Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Հնդկաստանում սողանքների և անձրևների պատճառով զոհեր կան

Հնդկաստանի հյուսիսային Ուտարախանդ նահանգում սողանքների և հորդառատ անձրևների հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել:

Մուսսոնային անձրևների հետևանքով առաջացած քարաթափումներն ու սողանքները արտաքին աշխարհից կտրել են Հիմալայների նախալեռներում գտնվող Նայնիտալ առողջարանային քաղաքը և դադարեցրել երթևեկությունը տարածաշրջանի լեռնային ճանապարհներով, գրում է ՏԱՍՍ-ը: Նահանգի կառավարությունը նախազգուշացրել է առաջիկա մի քանի օրերին մուսսոնային անձրևների շարունակման մասին և բնակիչներին խորհուրդ տվել անվտանգության նկատառումներից ելնելով չլքել իրենց տները: