Հնդկաստանը ոչ մի հրետանային արկ չի ուղարկել Ուկրաինա։
Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։
Հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք տեսել ենք լրատվամիջոցների որոշ հաղորդագրություններ։ Հայտարարում ենք, որ մենք այդ հրետանային զինամթերքից ոչ մեկը չենք ուղարկել Ուկրաինա։ Չի արտահանվել և չի ուղարկվել», – ընդգծել է նա։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով ուկրաինացի զինվորականների հրապարակած տեսանյութերին, հայտնել էին, որ Ուկրաինան, ըստ երևույթին, հնդկական 155 մմ հրետանային արկերի հասանելիություն է ստացել։