Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Հնդկաստանը խոշոր զորավարժություններ է անցկացնում Չինաստանի հետ սահմանին

Հնդկաստանի զինված ուժերը երկուշաբթի օրը սկսել են եռօրյա լայնածավալ զորավարժություններ Արևելյան Լադախում՝ Չինաստանի հետ սահմանի մոտ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Times of India-ն։

«Զորավարժությունների նպատակն է Չինաստանին ազդարարել՝ զերծ մնալ Հնդկաստանի հյուսիսային սահմաններում լարվածության սրմանն ուղղված գործողություններից», – մեջբերում է թերթը աղբյուրների խոսքերը։

Արևելյան Լադախում զորավարժությունները տեղի են ունենում Հնդկաստանի և Չինաստանի միջև 2020 թվականի գարնանն այդ տարածքում առաջացած ռազմական լարվածության ֆոնին։