Վաշինգտոնի վարչակազմը պետք է աջակցի Լատինական Ամերիկայի երկրների խնդիրների լուծմանը այնտեղից ԱՄՆ ժամանող ապօրինի ներգաղթյալների թիվը կրճատելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը Մեխիկոյում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները:
Անդրադառնալով Մեքսիկայում և Գվատեմալայում տիրող իրավիճակին ՝ ԱՄՆ փոխնախագահն ասել է. «Սահմանի խնդիրը հիմնականում, եթե ոչ ամբողջությամբ, պայմանավորված է այդ երկրներում առկա դժվարություններով»: «Խնդիրը լուծելու համար հարկավոր է հասկանալ այն», ասել է Հարիսը՝ բացատրելով, թե ինչու է որոշել այցելել Մեքսիկա և Գվատեմալա:
Հարիսը նշել է որ Մեքսիկայի ղեկավարության հետ քննարկել է այդ երկրի և ԱՄՆ-ի միջև «տնտեսական կապերի զարգացումը»: Փոխնախագահի խոսքերով՝ ամերիկյան կողմը մտադիր է մոտ 130 միլիոն դոլար հատկացնել աշխատանքային օրենսդրության բարեփոխումների հետ կապված նախաձեռնությունների համար: