Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոնգ Հյունը ներողություն է խնդրել քաղաքացիներից երկրում ռազմական դրություն հայտարարելու հետ կապված իրավիճակի համար և հրաժարական է տվել. հայտնում է Yonhap գործակալությունը։
Ավելի վաղ Հարավային Կորեայի առաջատար ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը՝ Տոբուրոն, համապատասխան խորհրդարանական մարմնին փաստաթուղթ էր ներկայացրել՝ նրան իմփիչմենթի ենթարկելու առաջարկով։
Ինչպես հայտնի է, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելը երկրի ամբողջ տարածքում արտակարգ ռազմական դրություն է հայտարարել։
«Այս քայլի նպատակը Հյուսիսային Կորեային աջակցող ուժերին արմատախիլ անելն է ու սահմանադրական կարգի պաշտպանությունը», – նշված է երկրի նախագահի հայտարարության մեջ։
Հարավային Կորեայի նախագահն այս քայլին է դիմել ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության՝ խորհրդարանում գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց նախաձեռնելուց հետո։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։