Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մտադիր չէ զորքեր ուղարկել Աֆղանստան. բելառուսական СТВ հեռուստաալիքին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Արդյո՞ք Աֆղանստանը թակարդ չի դառնա, արդյո՞ք անհրաժեշտություն չի լինի կրկին զինծառայողներ ուղարկել այնտեղ: Իհարկե ոչ: Սրանք բացարձակապես անհիմն վախեր են», – ասել է Զասը:
Գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ՀԱՊԿ-ն բացառապես պաշտպանական ռազմաքաղաքական կազմակերպություն է:
«Հավաքական անվտանգության պայմանագիրը, կանոնադրությունը նախատեսում է հավաքական պաշտպանական ուժերի օգտագործումը բացառապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այսինքն՝ մեր երկրների սահմաններում», – հիշեցրել է Զասը:









