Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյունն ու հրդեհն առաջացել են Դաշլի կղզում ցեխային հրաբխի բնական ժայթքումից: Այս մասին հայտարարել է SOCAR պետական նավթային ընկերությունը, հայտնում է Sputnik Ադրբեջանը:
Հրաբուխը գտնվում է ափից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա Նեֆթչալա քաղաքի և Ալյաթ բնակավայրի միջև: Ընկերությունից հայտնում են, որ մոտակայքում նավթային ենթակառուցվածք չկա:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ներկա դրությամբ հրաբխի խառնարանում նկատվում է ոչ մեծ կրակ, բայց դա վտանգ չի ներկայացնում որևէ օբյեկտի կամ մարդկանց համար: