Հայտարարվեց գրիպի և COVID-ի դեմ միասնական պատվաստանյութի փորձարկումների մասին

«Վեկտոր» հետազոտական կենտրոնի ղեկավար Ռինատ Մակսյուտովը հայտարարել է․
“Ենթադրում ենք, որ գրիպի ռեկոմբինանտ վիրուսի վրա հիմնված պատվաստանյութը պաշտպանություն կապահովի ինչպես գրիպի վիրուսների սեզոնային տարբերակներից, այնպես էլ նոր կորոնավիրուսից: Պատվաստանյութի նախատիպն արդեն փորձարկվել է լաբորատոր կենդանիների վրա: Այն ցույց է տվել իր իմունոգենությունը: Այժմ որոշում է ընդունվում անցնել տարբեր նախակլինիկական ուսումնասիրությունների”, նրա խոսքերը հաղորդում է news.ru-ն։
