Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է 2189 մարդ, զոհերի թիվը գերազանցում է 12 հազարը: Օգոստոսի 19-ին թարմացված տվյալները հրապարակել է Associated Press-ը:
Լրագրողները, վկայակոչելով պաշտոնատար անձանց, հայտնում են, որ երկրաշարժն ամբողջությամբ ավերել է ավելի քան 7 հազար տուն, վնասել ավելի քան 12 հազար շենք: Շուրջ 30 հազար ընտանիք մնացել է անօթևան:
Օգոստոսի 14-ին Հաիթիի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Հայիթիի ղեկավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն է մտցրել հանրապետությունում: