Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարը կարող է ուժի մեջ մտնել մայիսի 21-ին․ Wall Street Journal

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման ու Իսրայելի իշխանությունների միջև հրադադարը կարող է ուժի մեջ մտնել ուրբաթ օրը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկյան ու արտասահմանյան աղբյուրներ:

Նրանց համաձայն՝ Եգիպտոսի իշխանությունները առաջընթաց են գրանցել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում:

Միևնույն ժամանակ, հրապարակման աղբյուրները նշում են, որ Իսրայելի ռազմական ղեկավարության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում խոստովանել են, որ հրեական պետության իշխանությունները «մոտենում են իրենց նպատակների իրականացմանը»: Ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նույնպես կարծում է, որ հրադադարը ուժի մեջ կմտնի այս շաբաթ: