ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին հայտնել է, որ Մոսկվան մտադիր չէ միջամտել Թալիբանի և Աֆղանստանի դիմադրության ուժերի հակամարտությանը, հայտնում է Իզվեստիան:
«Այսօր [ՀԱՊԿ] արտահերթ նիստում իրադարձությունների զարգացման այս ուղղությունը նշվեց նաև այն համատեքստում, որ Աֆղանստանում այն առաջացնում է հերթական քաղաքացիական պատերազմի ռիսկ և պարունակում է լրացուցիչ վտանգներ ու սպառնալիքներ: Իհարկե, ոչ ոք չի պատրաստվում միջամտել այդ իրադարձություններին», ասել է Պեսկովը: