Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Կուբա․ ԱՄՆ-ն օգտագործում է տեխնոլոգիաներ հանրապետության դեմ հիբրիդային պատերազմի համար

ԱՄՆ-ը կիրառում է բարձր տեխնոլոգիաներ հեռահաղորդակցության ոլորտում՝ որպես Կուբայի դեմ թշնամական քաղաքականության և կղզու առևտրատնտեսական շրջափակման մաս: Այս մասին հայտարարել է հանրապետության կապի փոխնախարար Վիլֆրեդո Գոնսալեսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գոնսալեի խոսքով՝ ԱՄՆ տարածքից թվային հարթակներ են օգտագործվում որպես ոչ սովորական պատերազմի գործիք կարիբյան երկրի դեմ: Փոխնախարարը վստահեցրել է, որ ԱՄՆ իշխանությունները ֆինանսավորում են թվային հարթակներ, որոնց միջոցով կեղծ լուրեր են տարածվում և փաստերը խեղաթյուրվում են Կուբայում իրական իրավիճակի մասին:

Նրա խոսքով՝ Twitter, YouTube և Facebook սոցիալական ցանցերը խախտում են սեփական նորմերը և թույլ են տալիս հրապարակել բռնության կոչեր և Ազատություն կղզու նկատմամբ ատելություն հրահրող հաղորդագրություններ: