Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացման թիվը հասել է վերջին յոթ ամիսների ընթացքում ամենաբարձր արժեքին, այս ախտորոշմամբ ավելի քան 101 հազար մարդ է հիվանդանոցներում: Այսպիսի տվյալներ է տրամադրել Ջոնս Հոպկինսի համալսարանը, որը հաշվարկներ է կատարում՝ հիմնված դաշնային և տեղական իշխանությունների տեղեկատվության վրա:
Որոշ նահանգներում վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների պակաս է նկատվում: Այսպես, Ջորջիա նահանգում մահճակալների 95%-ը զբաղված է, Ալաբամայում այս ցուցանիշը հասնում է 100%-ի:
Ըստ համալսարանի հաշվարկների, ամեն օր ԱՄՆ-ում գրանցվում է կորոնավիրուսից մահվան ավելի քան 1000 դեպք, ինչն աննախադեպ ցուցանիշ է վերջին հինգ ամիսների ընթացքում: