Կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել է բազմաթիվ երկրներում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ Միացյալ Թագավորությունում առաջին անգամ հայտնաբերված կորոնավիրուսի նոր մուտացիայի ենթարկված շտամն արդեն կա աշխարհի 41 երկրներում:
Գրեթե բոլոր այդ երկրներում մինչ այժմ գրանցվել են նոր շտամով վարակման միայն փոքրաթիվ դեպքեր։
