ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում շնորհավորել հանրապետական Դոնալդ Թրամփին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես տեղյակ չեմ Թրամփին ընտրությունների կապակցությամբ շնորհավորելու՝ նախագահի մտադրության մասին», – ասել է Կրեմլի խոսնակը։
«Չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ»,- նշել է նա։