Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանը չունի այլընտրանք, քան տեղափոխել իր մայրաքաղաքը Թեհրանից երկրի հարավ՝ քաղաքի չափազանց ընդլայնման, անբավարար ջրամատակարարման և ստորգետնյա ջրերի սպառման հետևանքով գրունտի նստեցման աճող սպառնալիքի պատճառով։
Թեհրանը վերածվել է ավելի քան 10 միլիոն բնակչություն ունեցող մեգապոլիսի, որը սպառում է Իրանի ընդհանուր ջրային պաշարների գրեթե ¼-ը։
Անցյալ տարի տեղումների քանակը կազմել է ընդամենը 140 մմ՝ 260 մմ նորմայի փոխարեն, այսինքն՝ նվազել է շուրջ 50-60%։
Այս տարի կանխատեսվում է ևս ավելի քիչ՝ մոտ 100 մմ տեղումներ։
Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը, Թեհրանի որոշ շրջաններում հողը նստում է տարեկան մինչև 30 սմ-ով։ Այն համարվում է աշխարհում ամենավտանգավոր մայրաքաղաքներից մեկը հողի նստեցման, սեյսմիկ ռիսկերի և ջրի պակասի համադրության պատճառով։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյան