ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը շնորհավորանքներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Երկու երկրների ժողովուրդների ընդհանուր ցանկությունն է գնահատել և զարգացնել բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն երկար պատմություն և ավանդույթներ», ասվում է հեռագրում: Կիմ Չեն Ընը նաև համոզմունք է հայտնել, որ Փենյանի և Մոսկվայի միջև կապերը, որոնց զարգացման նոր փուլը սկսվեց Վլադիվոստոկում Պուտինի հետ նրա առաջին հանդիպումից հետո, կայունորեն կամրապնդվեն բոլոր ոլորտներում:
«Օգտվելով առիթից՝ անկեղծորեն մաղթում եմ Ռուսաստանի նախագահին առողջություն և մեծ հաջողություններ իր պատասխանատու աշխատանքում, իսկ բարեկամ ռուս ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում», եզրափակել է ԿԺԴՀ ղեկավարը: