Նոր «Ղրիմի պլատֆորմ» բանակցային պլատֆորմի գրասենյակը կսկսի աշխատել Կիևի նախաձեռնած օգոստոսյան գագաթաժողովի ընթացքում՝ տարբեր ոլորտներում թերակղզում իրավիճակի մոնիտորինգի համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան շաբաթ օրը Telegraph հրատարակությանը տված հարցազրույցում:
«Այս գագաթաժողովի արդյունքում Ղրիմի պլատֆորմի լիարժեք գրասենյակ կսկսի աշխատել, և նույն օրը գագաթաժողովին եկած օտարերկրյա ղեկավարները կկարողանան գնահատել դրա գործունեությունը», ասել է նա:
Ժովկվան բացատրել է, որ «Ղրիմի պլատֆորմի» գրասենյակը «շուրջօրյա ռեժիմով» վերահսկելու է մարդու իրավունքների, տնտեսության, շրջակա միջավայրի և ռազմական խնդիրների հետ կապված իրավիճակը: Նրա խոսքով, այս գործընթացում տարբեր ձևերով ներգրավված կլինեն արևմտյան գործընկերները, իսկ որոշ երկրներում այդպիսի աշխատանքի համար կնշանակվի առանձին պաշտոնյա: