ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը ԿԺԴՀ-ին մեղադրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը խախտելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք շատ մտահոգված ենք իրավիճակով: Վերջին արձակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ակնհայտ խախտում են և սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Մենք բոլորս ցանկանում ենք բանաձևի լիարժեք իրականացում, բանակցությունների վերսկսում, երկխոսություն այս հարցի շուրջ», – ասել է նա: