Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարծես բոլոդոզերով քանդած լինեն տունս, ամեն ինչ ավերված է. իզուր վերադարձա. BBC News

29/01/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն բանից հետո, երբ Իսրայելը բացեց անցակետերը Գազայի հատվածում, հարյուր հազարավոր պաղեստինցիներ վերադարձան անկլավի հյուսիս: Տուն դառնալով՝ նրանք ո տարբեր զգացողություններ են ունենում՝  ուրախություն և ավերածությունների պատճառով առաջացած հուսահատություն։

Գազայի հատվածում անցակետերի բացման առաջին երկու օրվա ընթացքում ավելի քան 376 հազար պաղեստինցիներ կարողացել են մտնել անկլավի հյուսիս. հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։  Տուն տանող ճանապարհով երկար քայլելով՝ բնակիչները հայտնվում են պատերազմից ավերված քաղաքներում:

Գազա վերադարձած պաղեստինցի մի տղամարդ պատմել է. «Կարծես բուլդոզերով քանդած լինեն՝ ոչ հյուրասենյակ, ոչ խոհանոց, ոչինչ չկա: Մնացել է ընդամենը երկու սենյակ և լոգարան»,- ասում է Բարթավին։

48-ամյա Իմադ Ալի ալ-Զայնը՝ հյուսիսային Ջաբալիյա քաղաքից, պատմել  է, որ  ավերածությունները անհնար է նկարագրել բառերով։ Իր տան տեղում  ավերակներ է հայտնաբերել. Նա ստիպված է եղել վրան խփել ապրելու համար։  Մինչ պատերազմի սկսվելը, Ջաբալիայում ապրում էր մոտ 200 հազար մարդ։

«Ես ուրախ էի,  երգում էի վերադարձի ճանապարհին, բայց երբ տուն հասա, հիասթափվեցի  սարսափելի տեսարանից։ Զղջում եմ, որ վերադարձել եմ»,- իր զգացումները  նկարագրել  է Իմադ Ալի ալ Զայնը:

2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմի մեկնարկից ի վեր Գազայի հատվածի երկու միլիոն բնակիչների մեծ մասը ստիպված է եղել լքել իրենց տները։

Պաղեստինցիները սկսեցին զանգվածաբար վերադառնալ երկուշաբթի՝ հունվարի 27-ի վաղ առավոտյան: Իսրայելը բացեել է  անցակետերը այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը համաձայնեց այս շաբաթ հանձնել վեց պատանդների, այդ թվում՝ իսրայելցի Արբել Յեհուդին: Նրա ազատ արձակումը Գազայի  հյուսիսային հատված վերադառնալու պայմանն էր։

Շատ պաղեստինցիներ վերադառնում են լիակատար ավերած վայրեր: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում շենքերի մոտ 70%-ը վնասվել կամ ավերվել է։ Դրանց մեծ մասը գտնվում է անկլավի հյուսիսում։ Վերականգնումը կարող է տևել տասնամյակներ:

Այժմ ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Գազային  անհրաժեշտ է 135 հազար վրան՝ պաղեստինցի ընտանիքներին տեղավորելու համար։

Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ որոշ պաղեստինցիներ անցակետերն անցնելուց հետո սկսել են հետ վերադառնալ անկլավի կենտրոնական հատված։ Այնտեղ  հասանելի են ջուրը, սնունդը և քաղաքային ծառայությունները:

Հյուսիսում ավերակներից բացի ոչինչ չկա։ Հեռուստաալիքը նշում է, որ Գազայում և հարակից քաղաքներում հումանիտար շատ ծանր իրավիճակ է հատկապես  երեխաների և տարեցների համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մամիկոն Ասլանյանը կազատազրկվի ևս 1,9 տարով. նա 3 տարի չի կարող հանրային պաշտոն զբաղեցնել

Հաջորդ գրառումը

Տոն Ծննդեան Սրբոյն Յովհաննու Կարապետին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Տոն Ծննդեան Սրբոյն Յովհաննու Կարապետին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական