Էներգետիկայի միջազգային գործակալությունը հաշվարկել է, որ կանաչ տնտեսությունը 2020 թվականին նոր ռեկորդ է սահմանել, հաղորդում է CNBC-ն: Այլընտրանքային ուղիներով արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 45%-ով:
Վերլուծաբանների կարծիքով, դա պայմանավորված է շատ երկրների`«կանաչ» էներգիային և էլեկտրամեքենաներին անցում կատարելու ցանկությամբ: Կորոնավիրուսային համաճարակի պատճառով առաջացած էլեկտրաէներգիայի ավանդական աղբյուրների համար ածխի և գազի մատակարարման խափանումները նույնպես իրենց ազդեցությունն են ունեցել:
Վերականգնվող էներգիայի ոլորտում առաջատարը Չինաստանն է, որտեղ այս ժամանակահատվածում տեղադրվել են նոր արևային մարտկոցների և հողմակայանների ավելի քան 80%-ը:
Փորձագետները գտնում են, որ մաքուր էլեկտրաէներգիայի օգտագործման ժողովրդականությունը կշարունակի աճել առաջիկա տարիներին, և շեշտը կդրվի գլխավորապես արևային էներգետիկայի զարգացման վրա: