Ճապոնիայի հյուսիս-արևելքում գտնվող Օնագավա ատոմակայանի առնվազն երկու աշխատակից հոսպիտալացվել է կայանում ծծմբաջրածնի արտահոսքի պատճառով: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Kyodo գործակալությունը:
Ծմբաջրածինը պահվում էր տարայի մեջ, որն օգտագործվում էր ատոմակայանի աշխատակիցների հագուստը ռադիոակտիվ մասնիկներից մաքրելու համար: Արտահոսքի արդյունքում խողովակի միջով նյութը մտել է կայանի խցիկ, որտեղ այդ պահին եղել են աշխատողները և թունավորվել են գոլորշուց: Ատոմակայանի օպերատոր ընկերությունը սկսել է պարզել տեղի ունեցածի մանրամասները: