Կիրակի, 26 Հուլիս, 2026

Խամենեին ուղերձ է հղել Պուտինին

Իրանի մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը:

Վոլոդինը լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ դա Ղալիբաֆի առաջին միջազգային այցն էր՝ որպես Իրանի խորհրդարանի նախագահ: