Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդիմությունը չի ուզում գնալ ընտրությունների, որովհետև գիտեն, որ լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու. Սիմոնյան

08/02/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շատ, ահավոր վախեցած ենք, այնքան վախեցած ենք, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ընտրություններին, որ էլ ասելու չի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ իշխանությունները տեսնելով, որ Քոչարյանը մասնակցելու է արտահերթ ընտրություններին, վախեցան եւ հրաժարվեցին ընտրություն անցկացնելու մտադրությունից:

«Ռոբերտ Քոչարյանը, երբ նախագահի պաշտոնն է զբաղեցրել, էդ ժամանակ չի կարողացել ընտրությունները կրի»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե այս իրավիճակում, երբ իշխանությունը հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնելուց,  ընդդիմությանը մնում է միայն մեկ ճանապարհ՝ փողոցային պայքար, իսկ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասել է, որ որոշումը կարող է բերել հակասահմանադրական իրավիճակի և լինեն անցանկալի գործողություններ, Սիմոնյանը պատասխանեց. «Այսինքն եթե մենք ասում էինք արտահերթ ընտրություններ, այդ փողոցային պայքարը չէր լինո՞ւմ, ընդդիմությունն այլ բան էր ասո՞ւմ: Պատերազմում պարտվելուց հետո իշխանությունն առաջարկ արեց, մի քանի անգամ ամբիոնից ասեցինք՝ եկեք որոշենք, որ թեկնածու չի առաջադրվում, գնում են ընտրությունների, ժամկետներ որոշենք: Իրենք իրենց փողոցային պայքարը դադարեցրե՞լ են, պետք չի ինչ-որ բաներ, որոնք իրականությանը չի համապատասխանում, գցել իշխանության օրակարգ: Իրենք չեն ուզում գնալ ընտրությունների, որովհետև գիտեն, որ լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու, իսկ վատագույն դեպքում, չեմ բացառում, որ այդ կուսակցություններից առնվազն մեկը հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում կարող է չհայտնվել: Հիմա ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիր գործիչներին համոզենք, խնդրենք, որ իրենք ընտրությունների համաձայնվե՞ն: Չի լինում այդպիսի բան, ընդդիմությունն է միշտ արտահերթ ընտրություն ուզում»:

Նրա խոսքով՝ կարևոր է քաղաքացիների կարծիքը արտահերթ ընտրությունների վերաբերյալ, բայց նման պահանջ չի տեսնում. «Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ մեզնից պահանջը շատ կտրուկ տարբերվում է այն պահանջից, որը կարելի է մտնեկլ համացանց եւ «խելացի» վարձկան էջերի մոտ, կամ վարձկան մարիոնետ քաղաքական մեկնաբանների, լրագրողների մոտ կարդալ:

Իշխանությունը առաջարկը արել է, հետո գնացել ժողովրդի հետ շփվել է, մարդիկ ուրիշ բան են ուզում, ասում են՝ թավիշը վերացրեք, օրենքի հետ կապված թավիշ չի լինելու, օրենքը խստագույնս գործելու է: Մարդիկ ասում են՝ թավիշը վերացրեք, երկիրը կարգի բերեք, մենք ձեզ ընտրել ենք»:

Հարցին, թե «Լուսավոր Հայաստան»-ը հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել, որը կքննի պատերազմի ընթացքը և  կգտնի մեղավորներին, սակայն ասում է, որ արձագանք չի ստացել, ցրողական պատասխան է ստացել, Սիմոնյանը պատասխանեց, որ մոտակա մի քանի ամիսներին չենք կարող նման գործընթաց սկսել, ռազմագերիների հարցը լուծված չէ և դա կարող է հերթական անգամ շահարկումների առիթ  դառնալ և ազդել  բանակցային գործընթացի վրա. «Միանշանակ պետք է բոլոր հարցերի պատասխանները տրվեն, իշխանության շահերից է բխում, որ մութ հարց չմնա, թեև վստահ եմ, որ դա ևս ամբողջապես լույս չի սփռի ամեն ինչի վրա, բայց պետք է»:

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խամենեին ուղերձ է հղել Պուտինին

Հաջորդ գրառումը

Ընտրություն 2-րդ և 4-րդ տարբերակների միջեւ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026
Նորություններ

Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քայլերթը՝ Կապանում

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանին պետք է աջակցել. Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը Հայաստանը «փրկել» Ռուսաստանից

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հաջորդ գրառումը

Ընտրություն 2-րդ և 4-րդ տարբերակների միջեւ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական