Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանի համար ձեռնտու չէ հիմա դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա նշել է, որ Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ են պետք ու հայտնել է այն պայմանը, որն, իր կարծիքով, անհրաժեշտ է խաղաղության հասնելու համար։
Ըստ «Ռիա Նովոստի»-ի՝ նա ասել է. «Ես բացարձակապես կողմնակից չեմ ռազմական գործողությունների դադարեցմանը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Ռազմական գործողության նպատակներն ու խնդիրները «օդից չեն վերցված»։ Մեր սահմաններին խաղաղություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան դառնա Ռուսաստանի մարզ կամ շրջան»։





