Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լուվրը փակել են ռումբի սպառնալիքի պատճառով

Ֆրանսիայի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Լուվրը, շաբաթ օրը փակվել է այցելուների համար ռումբի մասին հաղորդագրություններից հետո:

Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։

Թանգարանի այցելուները շտապ տարհանվել են, ոստիկանությունը շրջափակել է պալատը, կատարվում է հետաքննություն։

Թանգարանի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են, որ աշխատանքների դադարեցումը պայմանավորված է թանգարանին ու այցելուներին սպառնացող վտանգի մասին նախազգուշացնող գրավոր հաղորդագրություն ստանալու պատճառով։