Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունում չի կարող իշխանության փոխանցում լինել: Նա շեշտել է, որ այդ հարցը նույնիսկ չի քննարկվել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Բելառուսում իշխանության փոխանցում չի կարող լինել: Ես արդեն ասել եմ. նախագահ Լուկաշենկոյից հետո ոչ մի երեխա, ոչ մի թոռ և ծոռ չեն կարող ակնկալել այս պաշտոնը: Ամեն ինչ կլինի Սահմանադրության և օրենքի համաձայն», Բելառուսի նախագահի խոսքերն է մեջբերում БелТА-ն: