Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը Ռուսաստանին մեղադրել է Եվրոպայում ռազմական անվտանգության իրավիճակի վատթարացման մեջ:
«Մենք հստակ չգիտենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց անպայման պետք է պատրաստվենք տարբեր սցենարների, նույնիսկ դժվար և անցանկալի սցենարների: Եվրոպայում անվտանգության իրավիճակը զգալիորեն վատթարանում է Ռուսաստանի քաղաքականության արդյունքում, որը բնութագրվում է ռազմական հզորության մշտական կառուցմամբ», – ասել է Բլաշակը Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ:
Խոսելով վերջերս անցկացված Արևմուտք-2021 ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունների մասին, Բլաշչակը դրանք բնութագրել է որպես «Ռուսաստանի կողմից ռազմական ուժի հստակ ցուցադրում», հայտնում է ՌԻԱ գործակալությունը: