Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով՝ Մոսկվային զարմացնում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության արձագանքը Բաց երկնքի մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու առնչությամբ: Լավրովը շեշտել է, որ ԱՄՆ-ն առաջինն է լքել այս համաձայնագիրը, հաղորդում է ren.tv-ն:
Դադարեցման կարգն արդեն սկսվել է, բայց, Լավրովի համաձայն, զարմացնում է այս բացարձակապես բնական քայլին ՆԱՏՕ-ի և Եվրամիության արձագանքը, որոնք, կարծես մոռացել են ավելի վաղ Վաշինգտոնի որոշման մասին՝ դուրս գալ պայմանագրից, ինչը ներկա ճգնաժամի հիմնական պատճառն է:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը զարմացած է ռազմավարական կայունության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի վերաբերյալ ՆԱՏՕ-ի երկրների արձագանքի բացակայությունից:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվան Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս կգա այս տարվա դեկտեմբերի 18-ին:







