«Սպուտնիկ V» պատվաստանյութի տարածման վերաբերյալ Կրեմլին աշխարհաքաղաքական դավադրություն վերագրելու ԱՄՆ-ի փորձերը ափսոսանքի տեղիք են տալիս: Այս մասին երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վերջերս ԱՄՆ արդեն նոր վարչակազմի ներկայացուցիչները կոչ արեցին կասկածանքով վերաբերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութին, քանի որ սա կրկին «Կրեմլի աշխարհաքաղաքական ծրագիրն» է և«պետք է զգույշ լինել Ռուսաստանի Դաշնությունից կախվածություն մեջ չընկնելու համար»: Ի՞նչ ասեմ,․․․ եթե միակ բանը, որ կարելի է ասել, այսպիսի հայտարարություններն են, ապա դա ցավալի է», – ասել է Լավրովը: