Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Կասպից ծովում

Իրանի ռազմածովային ուժերը չորեքշաբթի առավոտյան զորավարժություններ են սկսել Կասպից ծովում: Այս մասին հայտնել է Fars գործակալությունը:

Նշվում է, որ զորավարժություններում ներգրավված են տարբեր տեսակի ռազմական նավեր, բազմաթիվ արձակման հրթիռային համակարգեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Բացի դրանից, զորավարժությունների ընթացքում մշակվելու են Իրանի զինված ուժերի ռազմածովային ուժերի հատուկ գործողություններ:

Որպես զորավարժությունների խնդիր նշանակվել է Կասպից ծովի տարածաշրջանում համապարփակ անվտանգության ամրապնդումը: