Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իրանի գլխավոր շտաբը հայտարարել է ռուսական կործանիչներ գնելու վերաբերյալ բանակցությունների մասին

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին երկուշաբթի օրը հայտարարել է Մոսկվայի հետ ռուսական կործանիչներ և ուղղաթիռներ գնելու շուրջ բանակցությունների մասին:

«Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում ռուսական կործանիչներ և ուղղաթիռներ գնելու վերաբերյալ համաձայնագրերի իրականացման շուրջ», – Բաղերիի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը:

Նա նշել է, որ համաձայնագրերը կստորագրվեն ՄԱԿ-ի՝ դեպի Իրան զենքի արտահանման էմբարգոյի գործողության ավարտից հետո: