Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում է։
Mehr գործակալությունը հայտնում է,որ օդանավը, որում եղել է Աբբաս Արաղչին, վայրէջք է կատարել Դամասկոսի միջազգային օդանավակայանում։
Իրանի ԱԳ նախարարը Սիրիայում կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և աջակցություն կհայտնի Թեհրանին երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ կապված, իսկ վաղը կայցելի Անկարա և կհանդիպի իր թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ։