Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Իրանի ԱԳՆ-ը՝ Իրաքի վարչապետի դեմ մահափորձի մասին

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի դեմ մահափորձն անվանել է Իրաքում անվտանգությունն ու խաղաղությունը ապակայունացնելու փորձ, գրում է Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքի հարձակումը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի նստավայրի վրա ապստամբության հրահրում էր՝ կապված արտասահմանյան վերլուծական կենտրոնների հետ։

Զանգվածային լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Բաղդադում անօդաչու թռչող սարքը գնդակոծել է Իրաքի վարչապետի նստավայրը։ Ալ-Քազեմին Twitter-ում հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։