Դեսպանների հավատարմագրերի հանձնման համար նախատեսված կարգի համաձայն, պետարարողակարգի ծառայության ղեկավարը դեսպանին ներկայացնում է երկրի նախագահին, (կամ նման արարողակարգի համար նախատեսված պաշտոնյային): Այնուհետեւ դեսպանը ողջույնի խոսք է ասում, որից հետո իր երկրի կողմից արտակարգ լիազորություններով օժտված բարձրաստիճան դիվանագետը դեսպանընկալ երկրի նախագահին, կամ արարողակարգով նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձին է հանձնում իր հավատարմագիրը: Դեսպանընկալ երկրի նախագահը ընդունելով հավատարմագիրը, ձեռքի սեղմումով ողջունում է դեսպանին»:
Այդպիսին է հավատարմագրերի հանձնման կարգը Իրանում, Թուրքիայում եւ այլուր, չնայած ոչ մի երկրի պետական արարողակարգում նշված չէ փաստաթուղթը երկու ձեռքով հանձնելու եւ ընդունելու կարգի մասին։ Սա տարրական էթիկայի պահանջ է, որի մասին հիշեցնելը պարտադիր չէ, եւ փորձառու դիվանագետներն ու իրենց հարգող երկրների ղեկավարներն այդպես էլ վարվում են։ Եվ դա ոչ միայն բխում է դիվանագիտական պատշաճությունից, այլ ընդունված է առօրյա շփումների ու հարաբերակցությունների, նվերներ ու այլ արժեքավոր առարկաներ հանձնելու կամ ընդունելու ժամանակ։
Համացանցում հավատարմագրեր հանձնելու կամ ընդունելու մասին լուսանկարներ որոնելիս, դուք եզակի դեպքերի կհանդիպեք, երբ հավատարմագիր հանձնողը կամ ընդունողը մեկ ձեռքն է մեկնում, որից էլ հնարավոր է եզրակացություններ անել տվյալ պահին երկկողմ հարաբերություններում առկա ինչ-ինչ խնդիրների մասին։
Լուսանկարում Թուրքիայում Իրանի նորանշանակ դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահի հավատարմագրերի հանձնման արարողության պատկերն է (2023 թ․ հուլիսի 27), որտեղ դեսպանին ընդունող ԹՀ նախագահ Էրդողանը միայն աջ ձեռքն է պարզել՝ երկու ձեռքը մեկնած դեսպանից հավատարմագիրն ընդունելու համար։
Գրիգոր Առաքելյան