Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Իսրայելում օդային տագնապի ազդանշանն օրական հնչում է մոտ 1000 անգամ

Անցյալ շաբաթ Պաղեստինի հետ հակամարտության սրումից ի վեր Իսրայելում օդային տագնապի ազդանշանները օրական հնչում են միջինը հազար անգամ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Աննա Ուկոլովան Эхо Москвы-ին տված հարցազրույցում:

«Իսրայելում նախազգուշացման համակարգը բավական զարգացած տեխնոլոգիական համակարգ է, այն փորձում է ահազանգել հրթիռի ընկնելու, պայթելու կամ բեկորների թռչելու վայրին հնարավորինս մոտ», ավելացրել է իսրայելական բանակի խոսնակը: