Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իսրայելում ընտրվել է նոր նախագահ

Իսրայելի խորհրդարանը, լիագումար նիստի գաղտնի քվեարկությամբ, երկրի նոր նախագահ է ընտրել Իսաակ Հերցոգին: Այդ մասին հայտնել է իսրայելական Kan ռադիոն: Առաջին փուլում քաղաքական գործիչը ստացել է 87 ձայն 120-ից։ Պահանջվող նվազագույնը եղել է 61 ձայն: Նա փոխարինելու է Ռեուվեն Ռիվլինին:

Հերցոգը 60 տարեկան է: Նա Սփյուռքի հետ կապի և հրեաների Իսրայել վերադարձի հրեական գործակալության ղեկավարն է: