Այսօր Գազայի հատվածից թռչող անօդաչու թռչող սարք է խփվել Իսրայելի օդային տարածքում: Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության բանակի ներկայացուցիչը:
«Հակաօդային պաշտպանության մարտիկները հենց նոր խփեցին անօդաչու թռչող սարք, որը Գազայի հատվածից ներխուժել էր Իսրայելի օդային տարածք», մեջբերում է իսրայելական Յոթերորդ հեռուստաալիքը բանակի ներկայացուցչին: