Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի Պաշտպանության բանակը 120 հարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող տարբեր թիրախներին, այդ թվում պաղեստինցի արմատականների տասը գործարկիչ կայանքների վրա։ Այդ մասին հայտարարել է իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Հիդայ Զիլբերմանը, որի խոսքերը մեջբերում է The Times of Israel-ը:
Ըստ Զիլբերմանի, «մի քանի հարվածներ են հասցվել Գազայի հեղինակավոր էր-Ռիմալ շրջանին, որտեղ բնակվում են ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ առաջնորդներ»: Նա նաև նշել է, որ Իսրայելի զինված ուժերը պատրաստվում են այս գիշեր հարվածել «նոր թիրախների»: