Ընդհանուր առմամբ ուրբաթ օրը Լիբանանից 19 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային շրջաններ։ Դրանցից տասը կալանվել է, երեքը չի հատել սահմանը:
ՏԱՍՍ-ի համաձայն, այդ մասին տեղեկացրել է Իսրայելի բանակի խոսնակը օտարերկրյա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Այսօր ավելի վաղ, հարվածներից հետո, բանակը հայտնել էր, որ «Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանում հարվածներ է հասցնում արձակման կայաններին»։








